Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ, «Արքայական ակումբի» լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոն, ով ապրիլի 9-ին հոսպիտալացվել էր, դուրս է գրվել Վալենսիայի «Լա Ֆե» հիվանդանոցից:
86-ամյա նախկին ֆուտբոլիստը հիվանդանոցում անցկացրեց 3 օր: Դի Ստեֆանոն որդու հետ հիվանդանոց էր մեկնել՝ սրտի աշխատանքի խթանիչների մարտկոցները փոխելու:
Նշենք, որ 2005 թվականին Դի Ստեֆանոն սրտի կաթված էր ստացել: Նա վիրահատվել էր հենց «Լա Ֆե» կլինիկայում:
|