Մադրիդի «Ռեալի» 2-րդ թիմի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշևն ամռանը կարող է հեռանալ «արքայական ակումբից»։ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իսպանական ակումբներն («Սելտա», «Էսպանյոլ», «Խետաֆե») ու հետխորհրդային երկրները ներկայացնող ակումբները՝ «Շախտյոր», «Անժի» և «Սպարտակ»։
Ինքը ֆուտբոլիստն առայժմ չի մեկնաբանում իր հավանական տեղափոխությունը, սակայն չի թաքցնում, որ կցանկանար մնալ «Ռեալում» և պայքարել հիմնական թիմում հայտնվելու համար։
|