«Նապոլիի» մակեդոնացի հարձակվող Գորան Պանդևը Չեմպիոնների լիգայում հաջողություն է մաղթել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին, ում գլխավորությամբ աշխատել է«Ինտերում»:
«Ժոզեն հրաշալի մարզիչ է: Նա լավագույնն է: Հույս ունեմ, որ նա«Ռեալի» հետ կհաղթի Չեմպիոնների լիգան, քանի որ Մադրիդում հրաշալի թիմ է հավաքվել: Մնացած 4 թիմերն էլ շատ ուժեղ են, ուստի դժվար է ինչ-որ կանխատեսում անել, սակայն կարող եմ վստահորեն ասել, որ Մոուրինյոն ունի այսպիսի խաղերի փորձ», – Պանդևի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
|