Մադրիդի «Ռեալի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշևը մի քանի ակումբների տեսադաշտում է գտնվում, հաղորդում է AS-ը: Իսպանիայում նրա նկատմամբ ուշադրություն են դրսևորում «Սելտան», «Էսպանյոլը» և «Խետաֆեն», Ռուսաստանում` «Անժին» և «Սպարտակը», իսկ Ուկրաինայում «Շախտյորը»: Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեալում», որպեսզի ընդգրկվի հիմնական կազմում: Այս մրցաշրջանում Չերիշևը «Ռեալի» հիմնական կազմում անցկացրել է 1 հանդիպում, իսկ «Ռեալի» երիտասարդական կազմում անցկացրել է 29 խաղ, խփելով 9 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում:
|