Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Վիճակահանությունն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը: Վիճակահանության արդյունքներով հայտնի դարձան կիսաեզրափակչի երկու զույգերը` «Բավարիա» - «Բարսելոնա» «Բորուսիա» - «Ռեալ» Զույգերում առաջինը նշված թիմերը առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ: Ավելացնենք, որ կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 23-ին և 24-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
|