Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը կվերադառնա Լոնդոնի «Չելսի», որը գլխավորել է 2004-2007թթ., գրում է Bild-ը:
Աղբյուրը նշում է, որ պորտուգալացի մասնագետը փորձելու է իր հետ «Չելսի» տանել Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրային, ում գործողություններից նա շատ գոհ է:
Անձամբ ֆուտբոլիստը շահագրգռված չէ Անգլիա տեղափոխությամբ, բայց Մոուրինյոն կփորձի համոզել նրան: Պորտուգալացին հետաքրքրված է նաեւ «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկի ծառայություններով:
|