«Ռեալի» 30-ամյա կիսապաշտպան Կական հայտնվել է «Ֆերենբահչեի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Fanatik-ը:
Երեքշաբթի օրը երկու ակումբների նախագահները` Ֆլորենտինո Պերեսը և Ազիզ Յիլդիրիմը, գործնական հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկել են նաև բրազիլացու տեղափոխությունը Թուրքիա: «Ռեալը» դեմ չէ բաժանվել Կակայից, իսկ անձամբ ֆուտբոլիստն էլ ցանկանում է հեռանալ արքայական ակումբից խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: Գործարքի արժեքը կարող է կազմել 20 մլն եվրո:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կական մասնակցել է Իսպանիայի առաջնության 15 հանդիպման` դառնալով 2 գոլի հեղինակ:
|