Մանկունիանցիներին հետաքրքրում է «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը:
19-ամյա ֆրանսիացի պաշտպանին «Յունայթեդը» ցանկանում էր ձեռք բերել դեռևս 2011 թվականին, սակայն այդ ժամանակ Վարանը նախապատվությունը տվեց մադրիդյան ակումբին և այժմ դարձել է «սերուցքայինների», ինչպես նաև Ֆրանսիայի ազգային հավաքականի հիմնական կազմի խաղացողներից մեկը:
Վարանի գործող պայմանագիրը լրանում է 2017 թվականին, իսկ հրաժարագինը կազմում է 26 մլն ֆունտ: Սակայն «արքայական ակումբը» չի ցանկանում բաց թողնել Վարանին և պատրաստ է երկարաձգել պայմանագիրը մինչև 2019 թվականը, ըստ որի հրաժարագնի չափը ավելի կմեծացվի:
|