Ապրիլի 9-ին Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոն հոսպիտալացվել էր Վալենսիայում: Թիմի պատվավոր նախագահը տեղափոխվել էր «Լա Ֆե» հիվանդանոց, որտեղ պետք է փոխարինեին նրա սրտի աշխատանքի խթանիչի մարտկոցները:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Դի Ստեֆանոն գտնվում է լավ վիճակում և մոտակա ժամանակներս դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ 2005 թվականի դեկտեմբերին «Ռեալի» «պապիկը» սրտի կաթված էր ստացել: