Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը մի քանի ակումբներից առաջարկներ է ստացել՝ հաջորդ մրցաշրջանում աշխատավայրը փոխելու համար, հայտնում է AS պարբերականը:
Իկերի ծառայություններով ամենաշատը հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու «Արսենալը»: Նշվում է նաև տրանսֆերի հավանական արժեքը՝ 20 մլն եվրո:
AS-ը, հղում կատարելով դարպասապահի շրջապատում հավաստաի աղբյուրի, պնդում է, որ Կասիլյասը դժգոհ է թիմում իր վիճակից Մոուրինյոյի օրոք ու մտադիր չէ մնալ պահեստայինի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ վնասվածքից հետո Իկեր Կասիլյասը կորցրեց տեղը թիմի մեկնարկային կազմում՝ այն զիջելով Դիեգո Լոպեսին:
|