Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը մեկնաբանել է «արքայական ակումբի» դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Իկերը միշտ խաղացել է մեկնարկային կազմում, և ես չէի սպասում, որ նա վնասվածք կստանա։ Չէի սպասում նաև, որ Դիեգո Լոպեսը կվերադառնա ակումբ և հիանալի խաղ կցուցադրի։
Մոուրինյոն է որոշումներ կայացնողը, նա գիտի, թե ինչ և ինչպես պետք է անի, հարկավոր է հարգել նրա կարծիքը։ Այժմ Իկերը պետք է պայքարի մեկնարկային կազմում տեղը վերադարձնելու համար, քանի որ նրա պայմանագրում գրած չէ, որ նա առաջիկա 40 տարին խաղալու է մեկնարկային կազմում», – բրազիլացու խոսքերն է փոխանցում Marca-ն։
|