Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի ներկայիս խաղարկությունը հաղթելու դեպքում «Ռեալի» խաղացողներին սպասվող պարգևավճարների չափը:
Մրցաշարը հաղթելու դեպքում թիմի յուրաքանչյուր խաղացող կպարգևատրվի 520 հազար եվրո գումարով, հայտնում է El Confidencial-ը:
Սակայն պետք է նշել, որ սա միայն անվանական ցուցանիշ է: Իրականում, 50 տոկոս հարկերը վճարելուց հետո, խաղացողներին կմնա միայն 260 հազար եվրո գումար:
Հիշեցնենք, որ եթե այս տարի դառնա չեմպիոն, «արքայական ակումբը» կնվաճի իր 10-րդ ՉԼ գավաթը:
Նշենք նաև, որ Արքայական գավաթը նվաճելու դեպքում խաղացողներին սպասվում է 180 հազար եվրո պարգևավճար՝ նախքան հարկերի վճարումը:
|