Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, թե ում է երկրպագելու այսօր կայանալիք «Բարսելոնա» - ՊՍԺ խաղում, ինչպես նաև խոսել է «Մալագայի» մասին:
«Ես գերադասում եմ խաղալ ընկերներիս հետ: Փարիզում ես ընկերներ ունեմ, իսկ Բարսելոնայում՝ ոչ: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը մեր ակումբի վերջին նպատակակետը չէ, ու ես դա շատ լավ գիտեմ:
«Մալագայի» խա՞ղը: Ես խաղը չեմ դիտել, բայց թիմը մեծ գովեստի է արժանի: Նրանք ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրին Չեմպիոնների լիգայում, ու քիչ էր մնում՝ դուրս գային կիսաեզրափակիչ: Նրանք լքեցին մրցաշարը՝ դուռը իրենց հետևից շրխկացնելով», – նշել է պորտուգալացին:
|