Կրիշտիանու Ռոնալդուն մեծ ներդրում ունեցավ «Ռեալի»` կիսաեզրափակիչ դուրս գալու գործում՝ դառնալով դուբլի հեղինակ «Գալաթասարայի» դեմ խաղում:
«Սերուցքայինների» հարձակվողը շատ ուրախ էր հաջորդ փուլ անցնելու համար.«Շատ ուրախ եմ կիսաեզրափակիչ դուրս գալու համար. մենք հասանք մեր նպատակին և հիմա ստիպված ենք սպասել` մեր մրցակցին իմանալու համար: Մենք ինքներս բարդացրինք խաղը. ֆուտբոլում երբեք պետք չէ հանձնվել, պետք է խաղալ 90 րոպե: Այն, ինչ կատարվեց այստեղ, չպետք է կրկնվի հետագայում»:
Պորտուգալացի ֆուտբոլիստը նաև խոսեց իր լավ մարզավիճակի մասին.«Ես ինձ շատ լավ և մոտիվացված եմ զգում, խաղընկերներս ինձ լավ փոխանցումներ են կատարում, ինչի շնորհիվ կարողանում եմ լավ կատարել իմ գործը, որը գոլեր հեղինակելն է»:
|