Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Լա Լիգայի 32-րդ տուրի ու Սեգունդայի 35-րդ տուրի ժամանակացույցերը:
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ «Ռեալ Մադրիդը» կհանդիպի «Բետիսին» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, ու խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Միևնույն ժամանակ, «Ռեալ Մադրիդ Կաստիլյան» իր հերթական հանդիպումը կանցկացնի Սեգունդայում: Թիմը «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կընդունի «Միրանդեսին»: Խաղը կկայանա ապրիլի 21-ին՝ ժամը 23:00-ին:
|