Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 23-ին և 24-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 30-ին և մայիսի 1-ին:
Այս ուրբաթ՝ ապրիլի 12-ին՝ Երևանի ժամանակով 14:00-ին, Շվեցարական Նիոն քաղաքում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: «Ռեալ Մադրիդը» կիսաեզրափակչի չորս մասնակիցներից մեկն է:
Մյուս թիմը, որը նույնպես արդեն կիսաեզրափակչում է, Դորտմունդի «Բորուսիան» է, որը քառորդ եզրափակչում հաղթեց «Մալագային»: Մյուս երկու մասնակիցները պարզ կդառնան այսօր «Բարսելոնա»-«ՊՍԺ» և «Յուվենտուս»-«Բավարիա» խաղերում:
|