Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Գալաթասարայ» - «Ռեալ» հանդիպումից առաջ քչերը կենթադրեին, որ այն կարող է ինտրիգ ունենալ ու լարվածության մեջ դնել թիմին ու երկրպագուներին:
Բայց արի ու տես, որ նույնիսկ 3:0 հաշվով հաղթելը ընդհանուր հաղթանակի երաշխիք չէ: Ավելին, նույնիսկ առաջինը գոլ բաց թողնելուց հետո «Գալաթասարայը» թևաթափ չեղավ ու երկրորդ կեսում երեք հիանալի գոլ խփեց: Սակայն կարճատև լարվածությանը վերջ դրեց Ռոնալդուն՝ ձևակերպելով դուբլ:
«Գալաթասարայ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:2 Գոլերը՝ Էբուե, 57', Սնեյդեր, 71', Դրոգբա, 72' - Կրիշտիանու Ռոնալդու, 8', 90+2' Հեռացում՝ Արբելոա, 90՛
|