Մադրիդի «Ռեալը» երկու խաղի արդյունքում 5:3 հաշվով առավելության հասավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ:
Այս պայմաններում «Արքայական ակումբի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն յոթերորդ անգամն է դուրս գալիս կիսաեզրափակիչ փուլ: Նման ցուցանիշ հաջողվել է գրանցել միմիայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին:
Հարկ է նշել, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ հինգ անգամ հաջողվել է դուրս գալ Էլենիո Էրերային, Լուի վան Գալին, Մարչելո Լիպիին, Մեթ Բասբիին ու Միգել Մունյոսին:
|