Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը տեղեկացնում է, որ «Գալաթասարայ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպմանն «Արքայական ակումբի» դարպասապահ Իկեր կասիլյասը լինելու է մեկնարկային կազմում:
Չնայած Դիեգո Լոպեսի վստահ խաղին՝ Մոուրինյոն այդպիսի որոշում է կայացրել: Այս մասին, մասնավորապես, գրում է նշված աղբյուրը:
Հիշեցնենք, որ վերջնական կազմը հայտնի կդառնա խաղի մեկնարկից երեսուն րոպե առաջ: