Լոպես №25
#
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 8 » «ՌԵԱԼԸ» ՑՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ ԿԱՍԻ «ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅԻՆ»
«ՌԵԱԼԸ» ՑՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ ԿԱՍԻ «ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅԻՆ»


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները մոտենում են: «Արքայական ակումբը» շարունակում է պայքարը թուրքական «Գալաթասարայի» հետ՝ չնայած առաջին խաղին խոշոր հաշվով հաղթանակ տանելուն: Նայելով միայն արդյունքին՝ կարող ենք վստահ ասել, որ պայքարն այս մրցավեճում արդեն ավարտված է, քանի որ հազիվ թե «Ռեալը» ձեռքից բաց թողնի այս ահռելի առավելությունը: Ի դեպ, խոսքը վերաբերում է ոչ թե նրան, որ խաղը հենց «Գալաթասարայի» դեմ է, այլ ընդհանրապես. նման առավելության պարագայում մայրաքաղաքայինների ձախողման հավանականությունը գրեթե զրո տոկոս է:

Վերլուծենք թիմերի անցկացրած վերջին հինգ հանդիպումները: Սկսենք «Ռեալից: «Արքայական ակումբը» հինգ խաղ առաջ մրցեց «Սելտայի» հետ: Չնայած այն հանգամանքին, որ հանդիպման առաջին կեսում հյուրերը չէին կարողանում առաջ անցնել հաշվի մեջ՝ Կրիշտիանու Ռոնալդուն 61-րդ րոպեին առաջ մղեց մադրիդցիներին: Երկու րոպե անց տանտերերը հաշիվը դարձրին 1:1, բայց «Արքայական ակումբը» կարողացավ ի վերջո առավելության հասնել: Ռոնալդուն խփեց թիմի հաղթական գոլը: Հաջորդ մրցակիցն առաջնության ձախողակներից էր՝ «Մալյորկան», որի դարպասը «Ռեալն» ուղարկեց հինգ գնդակ՝ սեփականն ընդունելով երկուսը: Հատկանշական է, որ այս հանդիպման մեկնարկը ևս բարդ ստացվեց «բլանկոսների» համար, քանի որ երկու անգամ նրանք հետապնդողի դերում հայտնվեցին: Ստացվում է, որ երեք տուր առաջ «Ռեալը» պաշտպանական խնդիրներ ուներ, չնայած հաղթանակներ էր տոնում: Այդ խնդիրները շարունակական եղան նաև հաջորդ տուրում՝ այս անգամ ստանալով իրենց արտացոլանքը հանդիպման լուսատախտակին: Նորից «Ռեալը» հայտնվեց հետապնդողի դերում, սակայն կարողացավ ոչ-ոքի ավարտել պայքարը: Թիմի հաջորդ մրցակիցը «Գալաթասարայն» էր, որի դեմ հանդիպումը խնդրահարույց չեղավ: Երևի թե այս խաղին տրամադրվածությունն ու միտումն ավելին էին, քան նախորդ երեքին, որոնց ընթացքում երկու հաղթանակ հաջողվեց տանել: «Ռեալն» այս հանդիպմանը առանց լուրջ պրոբլեմների երեք գնդակ ուղարկեց թուրքերի դարպասը՝ պատասխան խաղից առաջ գործնականում լուծելով ծառացած խնդիրը, այն է՝ կիսաեզրափակիչ փուլ դուրս գալը: Հաջորդ խաղը Լա լիգայի շրջանակներում էր՝ «Լևանտեի» դեմ մրցավեճը, որի ժամանակ մադրիդցիները նորից հետապնդողի դերում էին, սակայն ֆանտաստիկ come back արեցին՝ հաղթելով 5:1 հաշվով:

Ինչ վերաբերում է «Գալաթասարային», ակումբը վերջին հինգ խաղերում միայն մեկ անգամ է սայթաքել, որը վճռորոշ է կարծես, քանի որ խոսքը հենց «Ռեալի» դեմ խաղի մասին է: Մնացած հանդիպումներում թուրքական ակումբն առավելության է հասել: Հինգ խաղ առաջ «Գալաթասարայի» մրցակիցը «Շալկեն» էր, որի նկատմամբ թիմը կարողացավ առավելության հասնել, չնայած բավական լարված պայքար ստացվեց: Խաղն ավարտվեց 2:3 հօգուտ «Գալաթասարային»: Հաջորդ խաղը Թուրքիայի Սուպերլիգայի շրջանակներում էր: «Գալաթասարայի» մրցակիցը «Կայսերիսպորն» էր, որի դարպասն առաջատարներն ուղարկեցին երեք գնդակ: 90-րդ րոպեին մրցակցին հաջողվեց հեղինակության գոլ խփել: Հաջորդ խաղն «Ստամբուլի» դեմ էր, որի դարպասը «Գալաթասարայն» ուղարկեց երկու անպատասխան գնդակ: «Գալաթասարայի» ճամփան կտրեց «Ռեալը»՝ թուրքական թիմի ու Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի միջև մեծ անջրպետ դնելով: «Ռեալից» կրած պարտությունից հետո «Գալաթասարայը» ևս մեկ հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Մերսին Իդմանյուրդուի» հետ: Հատկանշական է, որ «Գալաթասարայի» հարկի տակ կայացած հանդիպման հաշիվը բացեց այն թիմը, որ ներկայումս ընթանում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականով: Ճիշտ է՝ տանտերերին ի վերջո հաջողվեց երեք գոլ խփել ու հաղթել 3:1 հաշվով, բայց «Գալաթասարայի» մոտ անվստահությունն ակնառու էր:

Թիմերի գրանցած արդյունքները գրեթե հավասար էին, սակայն պետք չէ մոռանալ, որ «Գալաթասարայը» հանդես է գալիս Թուրքիայի առաջնությունում, իսկ «Ռեալը»՝ Իսպանիայի, իսկ այս առաջնությունները կարգերով միմյանցից մի գլուխ տարբեր են:

Առջևում «Գալաթասարայ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումն է, որը գործնականում ոչինչ չի որոշելու, չնայած ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Ամեն պարագայում խոստումնալից խաղ է, հուսանք՝ կլինի նաև գոլառատ:

Ավելացրեց: Varik(Admin) (08.04.2013) |
Դիտումներ: 353 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ս. Բեռնաբեու01.06.201319:00 (Հայ.)
4 : 2
Մինի-չատ

Պիչիչի
# Ֆուտբոլիստ               Գ (11մ.)
1Մեսսի46 (4)
2Ռոնալդու34 (6)
3Ֆալկաո27 (8)
4Նեգրեդո20 (3)
5Սոլդադո19 (4)
Փոխանցումներ
#Ֆուտբոլիստ                  Փոխ.
1Ինյեստա15
2Մեսսի12
3Օզիլ11
4Ֆաբրեգաս10
5Բենզեմա10
Մենք Սոց. Ցանցերում
Группа Вконтакте Сообщество в Моем мире Группа в Одноклассниках Мы в Фейсбуке
Մեր հարցումը
Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոուրինյոն հեռանա ակումբից:
1. Այո'
2. Ո'չ
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, եւ նոր ռեկորդ սահմանեց:

Ընկերական27.07.2013? (Հայ.)
- : -
Առաջնություն
Ակումբի ռմբարկուներ
#Ֆուտբոլիստ Ընդ.ԻԱՉԼԳվ.
1Ռոնալդու5534129
2Բենզեմա191054
3Իգուաին161411
4Օզիլ10910
5Դի Մարիա9702
Զամոռա
#Ֆուտբոլիստ Գոր.ԳԽ
1Կուրտուա0.742331
2Վալդես1.042928
3Կաբալյեռո1.063331
4Ֆեռնանդես1.133632
5Բռավո1.23025
Խաղերի արդյունքներ
Լուսանկարներ
Վիճակագրություն
Рейтинг@Mail.ru
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքում այժմ ոչ ոք չկա
[Մեր այսօրվա այցելուները]
Вот здесь много статей про заработок в интернете, SEO, SMM.
А вот это - социальная сеть для блоггеров и вебмастеров.
Также есть сайт, где можно смотреть фильмы онлайн без регистрации.
Также можете посетитьь автомобильный портал и .
популярный автомобильный блог с обзорами авто.
Уделите также внимание шаблонам для вордпресс , которые можно скачать бесплатно и на любую тематику.