Ռոնալդուն շարունակում է ռեկորդներ սահմանել «Ռեալի» կազմում: Ռոնալդուն արտագնա խաղերում դարձած գոլերի քանակով արդեն իսկ հանդիսանում է ակումբի պատմության չորրորդ ֆուտբոլիստը: Խփած 60 գոլով նա հասել է Սանտիլյանային, և արդեն այս շաբաթ կարող է շրջանցել նրա ցուցանիշը «Լա Ռոմարեդա» մարզադաշտում: Նա հետ է մնում միայն Հուգո Սանչեսից (70), Դի Ստեֆանոյից (71) և Ռաուլից (87):
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ նա շրանցել էր Գենտոյին և դարձել թիմի պատմության վեցերորդ լավագույն ռմբարկուն (189 գոլ՝ 187 խաղերում):
|