«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Իկեր Կասիլյասը լիովին ապաքինվել է և կարող է արդեն խաղադաշտ դուրս գալ: Մնում է հասկանալ, թե ինչպես կվարվի Մոուրինյոն. կվստահի Իկերին «Սարագոսայի» հետ առաջիկա խաղում, թե կթողնի պահեստայինների նստարանին, կամ ընդհանրապես չի ընդգրկի հանդիպման հայտացուցակում:
Համաձայն իսպանական Marca-ի հարցման արդյունքների՝ պարզ է դարձել, որ «Ռեալի» երկրպագուները ցանկանում են տեսնել Կասիլյասին խաղադաշտում առաջին րոպեներից: Իսպանիայի հավաքականի ավագը հունվարին վնասվածք էր ստացել և այդ պատճառով բաց թողեց մի քանի հանդիպում: Նրա փոխարեն «Ռեալը» «Սևիլյայից» վերադարձրեց Դիեգո Լոպեսին, ով որոշ չափով կարողացավ լուծել դարպասապահի խնդիրը:
|