Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հնարավոր հեռացման մասին: Գուտին հայտարարել է, որ իրեն բացարձակապես չի անհանգստացնում այն հարցը, թե Մոուրինյոն կմնա՞ «Ռեալում», թե՞ կհեռանա թիմից:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Մոուրինյոյի հռացմանը վերաբերող լուրերը չափից շատ են: Երկրպագուների որոշ մասն աջակցում է մասնագետին, որոշ մասը՝ կողմ կանգնում հեռացմանը: Ամեն պարագայում ոչինչ դեռևս որոշված չէ:
«Որպես «Ռեալի» համակիր՝ միշտ ցանկանում եմ թիմի հաղթանակը, իսկ թե Մոուրինյոն կմնա՞ «Ռեալում», թե՞ կգնա, ինձ համար միևնույն է»,- մասնավորապես ասել է Գուտին:
|