Թուրքական «Գալաթասարայի» ու Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Համիդ Ալթինթոփը խոսել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Ալթինթոփը շատ բարձր է գնահատել Մոուրինյոյին: Հիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Արքայական ակումբի» կազմում:
«Ես դեռ հրաշալի հիշողություններ ունեմ կապված Մոուրինյոյի հետ: Նա հիասքանչ մասնագետ է, գիտի ինչպես ղեկավարել ակումբը: Սա նրա՝ հաջողության հասնելու բանալին է: Մոուրինյոն ֆուտբոլիստների բարեկամն է, ընկերն ու մեծ եղբայրը: Նա գիտի անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն ու իտալերեն, որը նրան շատ է օգնում»,- ասել է Ալթինթոփը: