«Ռեալ Մադրիդն» ու ՊՍԺ-ն կհանդիպեն միմյանց հուլիսի 27-ին, Գյոթեբուրգի (Շվեդիա) «Ուլլևի» մարզադաշտում: Այս երկու ակումբները որոնք, այս մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցներ են, կհանդիպեն միմյանց 2013/2014 մրցաշրջանին նախապատրաստման շրջանակներում: Ապրիլի երկուսից կսկսվեն տոմսերի վաճառքը: Հուլիսի 27-ին՝ շաբաթ օրը, տեղի կունենա շատ հետաքրքիր հանդիպում: Մարզադաշտը կարող է ընդունել 46 հազար հանդիսատես, սակայն այդ խաղի հետ կապված մարզադաշտի տարողունակությունը կմեծացվի 8 հազար տեղով: «Այս խաղի անցկացումը Շվեդիայում իսկական երազանք է»,- ասել է Աֆֆե Ակբարին, ով «Sports&Events» կազմակերպության տնօրենն է, որը կազմակերպել է այս հանդիպումը:
|