Բուքմեյքերները, այն բաներից մեկն են, որը Մոուրինյոն սիրում է բրիտանական ֆուտբոլում , և համաձայն դրանց, Մոուն մյուս մրցաշրջանից կղեկավարի «Չելսին»: Եթե մենք հավատանք նրանց, ապա պորտուգալացին Կապույտների հաջորդ մարզչի հիմնական հավակնորդն է և զգալիորեն մեծ շանսեր ունի, քան Մոյեսը, Զոլան, Հիդդինգը և Կապելլոն: Անգլիայում SkyBet-ը բացառում է այն, որ Մոուրինյոն կարող է գլխավորել ՊՍԺ-ն: Ըստ բուքմեյքերների «Չելսիից» հետո առավել մեծ շանսեր ունեն գրավել պորտուգալացուն «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»: Այսպիսով Մոուրինյոն բուքմեյքերների կարծիքով կհեռանա և կգլխավորի Անգլիայի Պրեմիեր Լիգայի հզոր թիմերից մեկը: Նրանք գրեթե բացառում են այն, որ Ժոզեն կմնա «Ռեալում», չնայած նրա մինչև 2016 թվականի պայմանագիրը: Ինչ վերաբերվում է «Ռեալ Մադրիդի» հաջորդ մարզչին, ապա կան շատ թեկնածուներ: Սակայն առաջատարը այդ թեկնածուների մեջ Կառլո Անչելոտին է:
|