Մադրիդի «Ռեալի» 24-ամյա կիսապաշտպան Մեսութ Օզիլի հայրն ու գործակալը՝ Մուսթաֆա Օզիլը, դիմել է «արքայական ակումբի» ղեկավարությանը, որպեսզի բանակցություններ սկսեն նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է AS-ն։
Գերմանացի ֆուտբոլիստը «Ռեալի» հետ մինչև 2016 թվականը գործող պայմանագիր ունի, իսկ նրա աշխատավարձը կազմում է տարեկան 5 մլն եվրո։ Սակայն Օզիլը մտադիր է իրենից ավելի լավ պայմաններ ենթադրող նոր պայմանագիր կնքել։
|