Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» երկրպագուները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում արտահայտել են իրենց դժգոհությունները Իսպանիայի գավաթի եզրափակչի տոմսերի գներից:
«Արքայական» գավաթի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 17-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Տոմսերի գները տատանվում են 60 եվրոյից մինչև 250 եվրո, հաղորդում է իսպանական մամուլը:
«Մենք համարում ենք տոմսերի գներն ընդհանրապես անընդունելի: Այս կապակցությամբ խնդրում ենք կատարել գների ճշգրտումներ ավելի խելամիտ կերպով, որպեսզի իրենց սիրելի ակումբներին կարողանան աջակցել սոցիալական տարբեր շերտերի երկրպագուներ», - ասվում է «Ռեալի» և «Ատլետիկոյի» երկրպագուների համատեղ հայտարարության մեջ:
|