Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կհեռանա թիմից, որին փոխարինելու գլխավոր հավակնորդներն են Անտոնիո Կոնտեն, ով այժմ գլխավորում է «Յուվենթուսը», և Անդրե Վիլաշ-Բոաշը՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը: Այս մասին տեղեկացնում է El Confidencial-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բացի այս մասնագետներից Ֆլորենտինո Պերեսի ուշադրության կենտրոնում են նաև այլք:
«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու հավակնորդների թվում են նաև Կառլո Անչելոտին ու Յուրգեն Կլոպը:
|