Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռաշադ Սադիգովը խոսել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկման մասին: Այս մասին տեղեկացնում է azerisport.com-ը:
«Ես նկատել եմ, որ թույլ հավաքականների դեմ հանդիպումներին Ռոնալդուն ամբողջ ուժով չի պայքարում, խուսափում է ֆուտբոլիստների հետ բախումներից, որպեսզի վնասվածք չստանա: Հնարավոր է՝ նա միտումնավոր է քարտ ստացել՝ մեր հավաքականի դեմ Բաքվում կայանալիք խաղին չմասնակցելու համար»,- ասել է ադրբեջանցի խաղացողը:
|