«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է Չեմպիոնների Լիգայում թիմի առաջիկա մրցակից «Գալաթասարայի» մասին ունեցած կարծիքով:
«Այն, որ մեր մրցակիցն է լինելու «Գալաթասարայը», դեռ չի նշանակում, որ մեր բախտւ բերել է: Ավելի շուտ, ընդհակառակը, նրանք ուժեղ կազմ ունեն, որը ավելի է հզորացել Դրոգբայի ու Սնեյդերի տեղափոխություններից հետո: Այս երկու խաղացողները մեծ ազդեցություն կարող են ունենալ դիմակայությունում:
Պետք է սեփական հարկի տակ գնդակ բաց չթողնենք, քանի որ վստահ եմ, որ բարդ խաղեր են սպասվում»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղը կկայանա Մադրիդում՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ ժամը 23:45-ին:
|