«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ ժամանակին փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, երբ վերջինս հանդես էր գալիս դեռ «Սպորտինգում»:
«Ես փորձ եմ կատարել ձեռք բերել Ռոնալդուին, երբ նա դեռ 17 տարեկան էր: Դա հայտնի փաստ է: Բայց այն ժամանակ մենք ի վիճակի չէինք մեզ թույլ տալ այդ տրանսֆերը»,- ասել է Ռոսելը:
Հիշեցնենք, որ «Սպորտինգից» Ռոնալդուն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղից էլ 2009 թվականին 96 մլն եվրոյի դիմաց եկավ «Ռեալ»:
|