Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհակալություն է հայտնել Մակեդոնիայի ազգային հավաքականի ու իտալական «Նապոլիի» հարձակվող Գորան Պանդևին, ով իր աջակցությունն է հայտնել պորտուգալացի մասնագետին:
«Ցանկանում եմ, որ մարդիկ իմանան՝ ինչու չեմ գնացել Ցյուրիխում անցկացված միջոցառմանը: Ինձ հայտնել էին, որ քվեարկության ընթացքն այդքան էլ արդար չի գնացել: Հիմա մենք ունենք նաև ապացույց: Շնորհակալություն եմ հայտնում Պանդևին, ով այն մարդկանցից մեկն էր, որ զանգահարել են ինձ ու ասել, որ իրենց քվեները ճիշտ հասցեատիրոջը չեն գտել: Շնորհակալություն եմ հայտնում նաև նրա համար, որ նա այդքան քաջություն է ունեցել ու այսպիսի հայտարարություն արել այս հարցի շուրջ: Մնացած մարդիկ, որոնք զանգահարել են ինձ ու այսպիսի տեղեկություն հայտնել, չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն»,- Football-italia.net-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքերը:
|