Մադրիդի «Ռեալը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյին: Ինչպես տեղեկացնում է բրիտանական Daily Star-ը, «Արքայական ակումբը» պատրաստ է արգենտինացու տրանսֆերի դիմաց 45 միլիոն ֆունտ հատկացնել: Նշենք, որ այս հարցի շուրջ պաշտոնական ոչինչ դեռևս չկա:
Հարկ է նաև նշել, որ տրանսֆերների գործում մասնագիտացված Transfermarkt գործակալությունն Ագուերոյի իրավունքները գնահատում է 39,5 միլիոն ֆունտ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Կունը մասնակցել է 23 խաղի՝ դառնալով ութ գոլի հեղինակ:
|