Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պարզաբանելով տխրահռչակ բժիշկ Էուֆեմիանո Ֆուենտեսի հետ կապված միջադեպը, ըստ որի՝ «Արքայական ակումբը» գումար է պարտք բժշկին:
Մադրիդի «Ռեալը» հաստատել է, որ պարտք է Ֆուենտեսին, սակայն պարտք է ոչ թե արգելված խթանիչներ ձեռք բերելու ու գումար չվճարելու համար, այլ այն բանի համար, որ 2009 թվականին բժիշկը որպես վկա եղել է «Ռեալին» վերաբերող դատավարությանը: Այդ ժամանակ դատարանի որոշումը եղել է հօգուտ «Ռեալին»: «Արքայական ակումբի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «Ռեալը» բժշկին փոխհատուցելու է դատական գործի քննությանն օգնելու համար: Ամեն պարագայում սկանդալային դոկտորն իր հասանելիքն ստանալու համար նամակ չի ուղարկել «Ռեալին»:
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ մեղադրում էին «Ռեալին», ինչպես նաև «Բարսելոնային» դոպինգային սկանդալի մեջ:
|