Լոպես №25
#
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 24 » Ի ՎԵՐՋՈ ՄՈՈՒՐԻՆՅՈ՞, ԹԵ՞ ԴԵԼ ԲՈՍԿԵ
Ի ՎԵՐՋՈ ՄՈՈՒՐԻՆՅՈ՞, ԹԵ՞ ԴԵԼ ԲՈՍԿԵ


Ներկայացնում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում Մոուրինյոյի, Գորան Պանդևի և ՖԻՖԱ-ի հայտարարությունները` կապված տարվա լավագույն մարզչի ընտրության ժամանակ տեղի ունեցած խախտումների հետ:



19.03.13թ.

Ինչպես հիշում ենք, վերջերս Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ 2012 թվականի լավագույն մարզչին որոշելիս քվեարկության ժամանակ եղել են խախտումներ. «Ես մի կաթիլ անգամ չեմ զղջում, որ չեմ գնացել ՖԻՖԱ-ի գալա-համերգին, որտեղ հայտնեցին տարվա լավագույն մարզչի անունը: Բանն այն է, որ որոշ մարդիկ զանգահարել են ինձ ու հայտնել, որ քվեարկել են իմ օգտին, բայց արդյունքում նրանց ձայները վերագրվել են այլոց»:

 

20.03.13թ.

ՖԻՖԱ-ի պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց: Մեկ օր անց ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ քվեարկության գործընթացը խախտումներ չի պարունակել. «Մենք հաստատում ենք, որ մեր կազմակերպության կայքում հրապարակված ձայների ցանկը ճիշտ է»:

Սակայն իրավիճակն անսպասելի զարգացում ունեցավ: «Նապոլի» հարձակվող և Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Գորան Պանդևը նույն օրը հաստատեց Ժոզե Մոուրինյոյի խոսքերը. «Ես քվեարկել եմ Մոուրինյոյի օգտին: Երբ ձայները հաշվարկվեցին, և ՖԻՖԱ-ն հրապարակեց արդյունքները, ես հասկացա, որ կատարվել է ինչ-որ տարօրինակ բան: Համաձայն փաստաթղթերի` ես քվեարկել եմ Վիսենտե դել Բոսկեի օգտին:
Ես զանգահարեցի Մոուրինյոյին, որպեսզի ասեմ, որ իրականում քվեարկել եմ նրա օգտին: Ցավոք, ՖԻՖԱ-ում կատարվում են այդպիսի տարօրինակ, անբացատրելի բաներ»:

 

21.03.13թ.

Բնականաբար, ենթադրվում էր, որ ՖԻՖԱ-ն չպետք է անպատասխան թողնի իրավիճակի այսպիսի ընթացքը և հինգշաբթի տարածեց հայտարարություն, որ կազմակերպությունում առկա է փաստաթուղթ, համաձայն որի Պանդևը քվեաթերթիկում առաջին տեղում նշել է Դել Բոսկեին, երկրորդում` Մանչինիին, երրորդում` Կլոպին, և որ հարկ եղած դեպքում ֆուտբոլային հանրությանը կներկայացվի տվյալ փաստաթուղթը:

Մի քանի ժամ անց, իսկապես, ՖԻՖԱ-ն ներկայացրեց տվյալ քվեաթերթիկի պատճենը, որտեղ Պանդևը նշել է Վիսենտե Դել Բոսկեին` որպես 2012 թվականի լավագույն մարզիչ: Քվեաթերթիկի վրա առկա է 29-ամյա ֆուտբոլիստի ստորագրությունը:

 

22.03.13թ.

Մեկ օր անց Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականի ավագը հայտարարեց, որ հանրությանը ներկայացված քվեաթերթիկում դրված է ոչ իր ստորագրությունը. «Ես այժմ չեմ ցանկանում պաշտոնական հայտարարություններ անել, քանի որ երեկոյան մենք ունենք կարևոր հանդիպում Բելգիայի հավաքականի դեմ: Կարող եմ միայն նշել, որ տվյալ ֆաքսի վրա իմ ստորագրությունը չէ: Մոուրինյոն իմ գլխավոր թեկնածուն է եղել, և դա բոլորին է հայտնի եղել»:

Պայմանավորված Պանդևի վերջին ելույթով ՖԻՖԱ-ն նույն օրը երեկոյան հանդես եկավ հայտարարությամբ, որ եթե Գորան Պանդևը որպես ապացույց ներկայացված փաստաթղթի վրա չի ճանաչում իր ստորագրությունը, ապա նա տվյալ հարցով պետք է դիմի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, այլ ոչ թե ՖԻՖԱ-ին:

 

Դեռևս այսքանը այս պատմությունից, և միայն հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում լավագույն մարզիչ ճանաչվել էր Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:

Ավելացրեց: Varik(Admin) (24.03.2013) |
Դիտումներ: 285 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ս. Բեռնաբեու01.06.201319:00 (Հայ.)
4 : 2
Մինի-չատ

Պիչիչի
# Ֆուտբոլիստ               Գ (11մ.)
1Մեսսի46 (4)
2Ռոնալդու34 (6)
3Ֆալկաո27 (8)
4Նեգրեդո20 (3)
5Սոլդադո19 (4)
Փոխանցումներ
#Ֆուտբոլիստ                  Փոխ.
1Ինյեստա15
2Մեսսի12
3Օզիլ11
4Ֆաբրեգաս10
5Բենզեմա10
Մենք Սոց. Ցանցերում
Группа Вконтакте Сообщество в Моем мире Группа в Одноклассниках Мы в Фейсбуке
Մեր հարցումը
Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոուրինյոն հեռանա ակումբից:
1. Այո'
2. Ո'չ
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, եւ նոր ռեկորդ սահմանեց:

Ընկերական27.07.2013? (Հայ.)
- : -
Առաջնություն
Ակումբի ռմբարկուներ
#Ֆուտբոլիստ Ընդ.ԻԱՉԼԳվ.
1Ռոնալդու5534129
2Բենզեմա191054
3Իգուաին161411
4Օզիլ10910
5Դի Մարիա9702
Զամոռա
#Ֆուտբոլիստ Գոր.ԳԽ
1Կուրտուա0.742331
2Վալդես1.042928
3Կաբալյեռո1.063331
4Ֆեռնանդես1.133632
5Բռավո1.23025
Խաղերի արդյունքներ
Լուսանկարներ
Վիճակագրություն
Рейтинг@Mail.ru
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքում այժմ ոչ ոք չկա
[Մեր այսօրվա այցելուները]
Вот здесь много статей про заработок в интернете, SEO, SMM.
А вот это - социальная сеть для блоггеров и вебмастеров.
Также есть сайт, где можно смотреть фильмы онлайн без регистрации.
Также можете посетитьь автомобильный портал и .
популярный автомобильный блог с обзорами авто.
Уделите также внимание шаблонам для вордпресс , которые можно скачать бесплатно и на любую тематику.