Իսպանական հեղինակավոր Marca-ն շարունակում է Մոուրինյոյի՝ «Ռեալից» հեռանալու վերաբերյալ լուրեր տարածել: Այս անգամ հայտնի հանդեսը հոդված է հրապարակել՝ մեջբերելով Մոուրինյոյի տան երեք աղախինների խոսքերը, ըստ որոնց՝ նրանք ազատվելու են աշխատանքից, իսկ դա մի քանի բան ենթադրելու առիթ է տալիս:
Marca-ն մասնավորապես գրում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր տան երեք աղախիններին հայտնել է, որ հունիսի մեկին հեռացնելու է վերջիններիս աշխաանքից, քանի որ պատրաստվում է փոխել իր բնակավայրը:
Այդ տեղեկությունն իմանալով՝ Marca-ն վստահաբար գրում է, որ Մոուրինյոն, փոխելով բնակավայրը, անուղղակիորեն հաստատում է նաև իր՝ «Ռեալից» հեռանալը: Թե ինչքանով են կապված իրար այս երկու գործողությունները, միանշանակ դժվար է ասել: Բայց և այնպես հարկ է նաև նշել, որ հունիսի մեկին ավարտվում է Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ խաղարկության վերջին տուրը:
|