Մադրիդի «Ռեալի» երիտասարդ թիմի՝ «Կաստիլյայի» հարձակվող Խուանֆրանը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանից հետո փոխել թիմը: Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն:
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը շուտով լրանում է. այդպիսով՝ Խուանֆրանը կարող է «Բետիսի» խաղացող դառնալ արդեն ազատ գործակալի կարգավիճակով:
Հարկ է նշել, որ Խուանֆրանը սպառնացել էր հեռանալ թիմից այն պարագայում, եթե հիմնական թիմում խաղալու հնարավորություն չստանա: Վերջին երեկ մրցաշրջանում նա ընդամենը մեկ խաղ է անցկացրել «Ռեալի» հիմնական կազմում:
|