Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկն առիթը բաց չի թողնում Կարիմ Բենզեմային քննադատության արժանացնելու համար:
Երեկ Ֆրանսիայի ընտրանին ընդունել էր Վրաստանի հավաքականին: Տանտերերին հաջողվեց Աշխարհի գավաթի որակավորման փուլի շրջանակներում հերթական հաղթանակը տանել՝ խմբում դառնալով միանձնյա առաջատար: Բենզեման այս հանդիպմանը մասնակցեց 90 րոպե, սակայն, ըստ Դոմենեկի, ոչ մի դրական գործողությունով աչքի չընկավ: Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը հաղթանակի հասավ 3:1 հաշվով:
«Բենզեման նորից ցույց տվեց, որ անօգուտ ֆուտբոլիստ է Ֆրանսիայի հավաքականում»,- մասնավորապես գրել է Դոմենեկը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հավելենք, որ վերջերս ֆրանսիական մամուլում անհամեմատ մեծացել է Բենզեմայի հասցեին հնչող քննադատությունների թիվը:
|