Սկանդալային հայտնի դոկտոր Էուֆեմիանո Ֆուենտեսը, ով հանդիսանում է արյունային խթանիչի տարածման հետախուզության կենտրոնական դեմքը, հայտնել է, որ «Ռեալն» իրեն գումար է պարտք այն աշխատանքի համար, որը նա կատարել է ակումբի համար 2007-2009 թվականներին: Այս ընթացքում մադրիդցիները երկու անգամ նվաճել են Իսպանիայի չեմպիոնների տիտղոսը:
Ֆուենտեսի ներկայացուցիչ փաստաբան Թոմաս Վալդիվյեսոյի խոսքերով՝ հաճախորդի՝ պարտք վերցնելու փաստը ամրագրված է փաստաթղթով: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ֆուենտեսը հայտնվեց խթանիչի շուրջ սկանդալի կենտրոնում, այն բանից հետո, երբ նրա լաբորատորիայում 2006 թվականին ոստիկանությունը 200 հատ արյունով փաթեթ է հայտնաբերել: Ընդ որում՝ «Դոկտոր դոպինգ» մականունը ստացած բժշկի հաճախորդների մեջ ոչ միայն հեծանվորդներն էին, այլ նաև թենիսի, ֆուտբոլի և բոքսի ներկայացուցիչներ, սակայն Ֆուենտեսի հաճախորդների ստույգ անունները այդպես էլ չեն հրապարակվել:
|