Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը ռեկորդ է սահմանել:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Իսպանիա - Ֆինլանդիա հանդիպմանը դուրս գալով մեկնարկային կազմում՝ Ռամոսն իր ակտիվում 100 հանդիպում գրանցեց ազգային հավաքականի կազմում:
Այս ցուցանիշով նա ոչ միայն հասավ ցանկալի արդյունքի, այլև ռեկորդի. Ռամոսը Եվրոպայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով 100 հանդիպում է անցկացրել ազգային ընտրանու կազմում: Նրան հաջողվել է 100 խաղի հասնել 26 տարեկան 358 օրական հասակում:
Նախորդ ռեկորդը պատկանում է Գերմանիայի հավաքականի ու «Արսենալի» ֆուտբոլիստ Լուկաշ Պոդոլսկիին, որին հաջողվել է 100-րդ խաղն անցկացնել ազգային ընտրանու կազմում 27 տարեկանում
|