Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Յայա Տուրեն ու Կուն Ագուերոն կտեղափոխվեն «Ռեալ Մադրիդ»: Այս մասին ուրբաթ լուրեր են շրջանառվել բրիտանական մամուլում:
Տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերները կարող են կայանալ հաջորդ մրցաշրջանից առաջ: Այսինքն՝ ըստ երևույթին՝ նրանք հաջորդ մրցաշրջանն սկսելու են «Արքայական ակումբի» մարզաշապիկով:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ է ցանկանում ուժեղացնել հարձակման գիծը, իսկ Ագուերոն, ըստ նրա, լավագույն տարբերակն է:
Ինչ վերաբերում է Յայա Տուրեին, «Ռեալը» նրա տրանսֆերը ձեռք բերելու համար ստիպված կլինի պայքարել լոնդոնյան «Չելսիի» հետ: Յայան ու «Սիթին» նոր համաձայնագրի շուրջ ծառացած խնդիրներ ունեն, որոնց չլուծվելու դեպքում նա կարող է համալրել մադրիդյան թիմը:
|