Մադրիդի «Ռեալը» որոշել է հրաժարվել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին ձեռք բերելու մտքից և կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի համար:
Ագուերոն այնքան էլ հաջող մրցաշրջանի չի անցկացնում «Սիթիում», ինչն էլ մեծացնում է «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունները: Արգենտինացի հարձակվողն այս մրցաշրջանում դարձել է ընդամենը 9 գոլի հեղինակ, այն դեպքում, երբ անցյալ մրցաշրջանում դրանք 30-ն էին:
Մադրիդ տեղափոխվելու համար Ագոերոն ունի ևս մեկ հիմնավոր պատճառ. այնտեղ է բնակվում նրա ընտանիքը:
Այս մասին հայտնում է insidespanishfootball-ը:
|