«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է իր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի մասին, որը ժլատ է գտնվել հաճոյախոսությունների հարցում:
«Այն բանից հետո, երբ մենք պայքարից դուրս թողեցինք այնպիսի մեծ ակումբի, ինչպիսին է «Մանչեսթեր Յունայթեդը», կցանկանայի, որ մեր մարզիչը մեզ շնորհակալական խոսքեր ասեր իր սաների մասին: Չէ որ նրանք լիովին նվիրվեցին դաշտում»:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղից հետո մամուլի ասուլիսում ասել էր. «Լավագույն թիմը պարտվեց»:
|