Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ 2012 թվականի լավագույն մարզչին որոշելիս քվեարկության ժամանակ եղել են խախտումներ:
«Ես մի կաթիլ անգամ չեմ զղջում, որ չեմ գնացել ՖԻՖԱ-ի գալա-համերգին, որտեղ հայտնեցին տարվա լավագույն մարզիչ անունը:
Բանն այն է, որ որոշ մարդիկ զանգահարել են ինձ ու հայտնել, որ քվեարկել են իմ օգտին, բայց արդյունքում նրանց ձայները վերագրվել են այլոց», – ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում լավագույն մարզիչ ճանաչվեց Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ով հավաքականի ղեկին նվաճեց Եվրոպայի 2012 թվականի առաջնության չեմպիոնությունը:
|