Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Ֆինլանդիայի հետ ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը մասնակցելու դեպքում իր 100-րդ հանդիպումը կանցկացնի Իսպանիայի հավաքականի կազմում, հայտնում է Marca պարբերականը:
«Անձնական մակարդակում դա մի պահ է լինելու, որից կարելի է հաճույք ստանալ: Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ մտնելը հեշտ չէ, և ինձ համար դա հպարտության առարկա է:
Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կընթանա և կկարողանամ հաղթանակով նշել իմ 100-րդ հանդիպումը։ Անհատական բոլոր ձեռքբերումները ֆուտբոլիստի համար նույնպես մեծ նշանակություն ունեն:
Ես այդ նշաձողին շատ տարիների ընթացքում եմ մոտեցել և հպարտանում եմ, որ վերջապես հասա դրան: Հուսով եմ՝ապագայում կարող եմ ասել, որ հավաքականի կազմում ոչ թե 100, այլ ավելի շատ հանդիպումներ եմ անցկացրել»,- ասել է Ռամոսը:
|