«Ռեալի» կիսապաշտպան Կական, ով հրավիրվել է Բրազիլիայի հավաքական` առաջիկա հանդիպմանը մասնակցելու համար, նշել է, որ վերջերս իր կարիերան սկսել է դուրս գալ սև շրջանից:
«Կարծում եմ` իմ գործերն սկսել են ավելի լավ ընթանալ,հատկապես` ակումբում: Այժմ «Ռեալում» ես շատ ավելի հաճախ եմ խաղադաշտ դուրս գալիս: Երկրպագուները ցույց են տալիս, որ գնահատում են ինձ, և դա լրացուցիչ մոտիվացիա է: Այժմ ես մտադիր եմ օգտվել այն հնարավորությունից, որ տրվել է ինձ Բրազիլիայի հավաքականում»,-Կակայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
|