Կրիշտիանու Ռոնալդուին Ալֆրեդո դի Ստեֆանոյի տիտղոսը շնորհելուց հետո, որը տրվում է տարվա արդյունքներով Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստին, լրագրողները հարց են տվել, թե արդյո՞ք ինքը երջանիկ է այժմ: Պատասխանը եղել է ավելի քան խոսակցականով և ոչինչ չասող` «հըմ»,-ասել է նա:
Դրանից հետո ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբի 86-ամյա պատվավոր նախագահ դի Ստեֆանոյին այն բանի համար, որ վերջինս անվասայլակով ժամանել էր մրցանակաբաշխությանը, որպեսզի իրեն մրցանակ շնորհի:
Հիշեցնենք, որ շուրջ կես տարի առաջ Ռոնալդուն հայտարարել էր, որ իրեն «Ռեալում» երջանիկ չի զգում: Տեղեկություններ էին տարածվել, որ նա նույնիսկ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել էր թույլ տալ իրեն լքել Արքայական ակումբը:
|