Մադրիդի «Ռեալ»-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ չի երգել ու ցանկություն չունի երգելու ազգային հիմնը հավաքականի խաղերից առաջ, հայտնում է AS-ը:
«Ես պարտավոր չեմ երգել հիմնը: Այն, որ ես չեմ երգում այն, ամենևին էլ չի նշանակում, որ ես չեմ սիրում կամ չեմ հարգում իմ հավաքականը: Նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է կասկածի տակ դնել դեպի հավաքականն ունեցած իմ սերը:
Այնուամենայնիվ, ես երբեք չեմ երգել հիմնն ու չեմ պատրաստվում երգել այն: Ինչքան էլ ստիպեն «Մարսելյեզան» չեմ երգի:
Դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում: Զիդանը նույնպես չէր երգում հիմնը: Շատ երկրպագուներ կան, որոնք չեն երգում: Բայց Ֆրանսիայի հավաքականում խաղալը բոլորի երազանքն է», – ասել է Բենզեման:
|