«Սերուցքայինները» սկսել են Լա լիգայի 29-րդ տուրի` «Սարագոսայի» դեմ խաղին նախապատրաստական մարզումները: Ավարտվել է առաջին մարզումը:
Օրվա լավ լուրն այն է, որ ընդհանուր խմբին միացել է Իկեր Կասիլյասը: Ավագը մարզվեց Դիեգո Լոպեսի, Անտոնիո Ադանի և Խեսուսի հետ մեկտեղ:
Քանի որ թիմի 17 ֆուտբոլիստներ հրավիրել են հավաքականներ, Ժոզե Մոուրինյոն մարզմանը հրավիրել էր երիտասարդական թիմի ֆուտբոլիստներին: Առաջին խմբից մարզվում էին Կառվալյուն, Էսյենը, Մորատան և Կալյեխոնը, ովքեր չեն հրավիրվել ազգային հավաքականներ:
Դարպասապահների հետ մարզվում էր Սիլվոնյո Լաուրոն, իսկ մյուս ֆուտբոլիստները մարզվում էին Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:
|